Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին
ԵՄ-ից միասնական և համակարգված պատասխան է խոստացել Թրամփի կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու որոշմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին դեմ երկրների համար ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
