Այ Արման․․․ Տեսնես ավելի հատակ կա՞, թե՞ իջանք մինչև վերջ...

Փաստաբան Անահիտ Սարգսյանը գրում է.

«Իրավագիտության նկատմամբ բռնություն / կոշտ բռնություն/ ոտնահարում

կամ քաղաքացիական գործն ըստ հայցի Արման Վոլոդյայի Սարոյանի ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության:

Մինչ օրս բազմաթիվ են եղել իրավունքի ոտնահարման դեպքերը ՀՀ դատարանների կողմից, երբ մի մարդ ասաց՝ Հայաստանում կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի:

...Երբ քպականների մայրիկների հետ սուրճ խմելու Նարեկ Մալյանի առաջարկը դիտվեց որպես բռնության կոչ, որի համար Ն. Մալյանը զրկվեց ազատությունից և կրեց իր պատիժը անազատության մեջ ուղիղ 1 տարի....

...Կամ երբ հայ բարերար Սամվել Կարապետյանն իր խոսքում ասաց՝ մենք մեր ձևով կպաշտպանենք մեր եկեղեցին, որի համար մինչ օրս կալանքի տակ է գտնվում...

...Կամ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, Բագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի կամ Մկրտիչ Սրբազանի ապօրինի քրեական գործերն ու կալանքները....

Ու ես ամեն անգամ զարմացել եմ այն դատավորների վրա, որոնք կայացրել են այդ դատական ակտերը...

Բայց, փաստորեն, վերոնշյալը դեռ վերջը չէր, դեռ հատակը չէր...

Փաստորեն, մեր որոշ դատավորներ դեռ ավելի անհատակ անդունդներ ունեն իջնելու...

Մեր փառապանծ դատական համակարգի դատավորներից մեկը վարույթ է ընդունել մի հայց, որը ոչ սուբյեկտների կազմով, ոչ հարաբերությունների կարգավորման բնույթով, առարկայով և շրջանակներով չէր կարող հանդիսանալ ՀՀ դատարանների կարգավորման առարկա:

Ոմն Արման Սարոյան/մինչև կարգալույծ հռչակվելը եղել է Մասյացոտն թեմի առաջնորդ՝ Գևորգ Սրբազան/ դիմել է դատարան, որպեսզի վերականգնվի աշխատանքում:

Նախ՝ այ Արման, դու որ դարձել ես Գևորգ Սրբազան, քաղաքացիաիրավական հարաբերությունների ո՞ր ոլորտի կարգավորման արդյունքում ես դարձել, որ իրավական ակտի որ նորմով՝ աշխատանքայի՞ն, քաղաքացիակա՞ն, թե՞ միգուցե ընտանեկան: Չգիտեմ:

ՀՀ պետությունը արդյո՞ք որևէ մասնակցություն է ունեցել Արմանի Գևորգ Սրբազան դառնալու հարցում, ասենք՝ գրանցվել է ռեգիստրում, կամ սոցապում, կամ ասենք՝ ՔԿԱԳ մարմիններում, որ հիմա էլ դիմում ես ՀՀ պետության դատարանին և իրավունքի վերականգնում պահանջում:

Կամ որ դու Արմանից դարձել ես Գևորգ Սրբազան և Մասյացոտն թեմի առաջնորդ, արդյո՞ք առկա է եղել քո և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերություններ, կամ միգուցե ստորագրվե՞լ է աշխատանքային պայմանագիր, հա՞...

Հնարավոր է՞, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից դադարեցվել են քո հետ աշխատանքային հարաբերությունները աշխատանքային պայմանագրի որևէ պայման խախտելու արդյունքում:

Արման, ես քեզ չեմ մեղադրում, դու ոչ իրավաբան ես, ոչ էլ պարտավոր ես էդ ամենը հասկանալ, դու քո բարոյական մեղավորություններն ունես, բայց դատավորը, որը վարույթ է ընդունել այդ խայտառակ հայցը և ,ըստ մամուլում տարածված տեղեկատվության, բավարարել է հայցի ապահովումը և վերականգնել քեզ «նախկին աշխատանքում»,

նա ծաղրել է մեզ՝ բոլոր իրավաբաններիս, ծաղրել իմ կրթօջախը՝ ԵՊՀ-ն ու իմ ու շատ շատերի համար Ալմա մատեր հանդիսացող իրավագիտության ֆակուլտետը:

հ.գ. փորձեցի նայել տվյալ դատավորի կենսագրությունը՝ մեծ հույս ունենալով, որ էդ դատավորը մեր ֆակուլտետը չի ավարտել, որ իմ սիրելի դասախոսներն ու ընկերները նրան չեն դասավանդել, որ դատավոր է դարձել պատահականության արդյունքում, բայց, ավաղ....ավարտել է հենց ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը...սա էլ ավելի սարսափելի է դարձնում նրա արարքը...
Տեսնես ավելի հատակ կա՞, թե՞ իջանք մինչև վերջ...»։

դիտվել է 739 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am