Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը դիմավորելու Ամանորը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին դիմավորելու է տանը՝ ընտանիքի և ընկերների շրջապատում, այս մասին լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նրա համար դա ընտանեկան տոն է: Այս մասին գրում է Life.ru-ն: «Նա սովորաբար դիմավորում է տանը՝ մոտ ընկերների շրջապատում: Նրա համար դա ընտանեկան տոն է, բացառությամբ՝ երբ դա չի խանգարում աշխատանքին», - նշել է Կրեմլի մամուլի խոսնակը:
