ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների մեջ ընդգրկված անձանց և կազմակերպությունների ցանկը, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակիհայտարարության մեջ։
Պատժամիջոցներ են սահմանվել 21 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև մեկ լցանավի՝ Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման հետ կապերի համար։
