Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարիներ շարունակ թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հոգևոր և հոգեբանական բռնաճնշումներ. Տեր Զարեհ

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարիներ շարունակ թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հգևոր և հոգեբանական բռնաճնշումներ, այս մասին հայտարարել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում։

«Համացանցից իմացանք, որ Գևորգ եպս. Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։

Ըստ հայցի՝ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոն։

Արդեն իսկ հայցի բովանդակությունից երևում է, որ բոլոր այն պնդումները, թե, իբր, չեն ընդունում Վեհափառ Հայրապետի որոշումը, իրենց ձևավորած կեղծ օրակարգի տրամաբանության շարունակությունն է։

Ըստ էության, այս հայցի տակ թաքնված վախեր կան։

Եթե հայցը հասնի դատարան, վստահ եմ, որ շատ քահանաներ և այդ թվում ես, պատրաստ ենք վկայել այն մասին, որ Գևորգ եպս. Սարոյանը, տարիներ շարունակ իր եպիսկոպոսական հանգամանքը օգտագործելով, թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հոգևոր և հոգեբանական բռնաճնշումներ։

Ավելի առարկայական լինելու համար ընդամենը մի քանի օրինակ`

Թեմում ծառայությանս ընթացքում երբևէ քահանայական ժողով չգումարվեց, փոխարենը առանձին-առանձին փորձ էր արվում քահանաներին միմյանց դեմ հանել։

Ամբողջությամբ վերահսկվում էր համացանցային ակտիվությունը և որևէ բան, եթե գրում էինք, բայց իր անունը չէինք նշում, կանչվում էինք առաջնորդարան և ամենաստորացուցիչ վերաբերմունքին արժանանում։ Անգամ, երբ բացատրագիր էր պահանջվում դրա համար, ևս գրաքննվում էինք, ձևի մեջ պարտադրագիր էր պահանջվում մեզանից։

Կարելի է բռնությունների մասին անվերջ խոսել և դրանցից շատերը անգամ պաշտոնական ձև էին ստացել անհարկի հրամանների ձևով»,- գրել է Տեր Զարեհը։

դիտվել է 450 անգամ
Լրահոս
«Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»․ «Իրավունք» ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ» Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ» Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ» 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ» Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ» Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «Իրավունք» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ» Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ» Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am