Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով

Օրեր առաջ Հայր Հովհաննես Թորգոմյանն ահազանգել էր՝ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:
Օրինակ, Սյունիքում կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանն է գնդերեցներին ստիպել, որ միանան եկեղեցու դեմ արշավին։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ Հոգևորականին այս մասին ոչ թե գնդերեցներն են ասել, այլ՝ այլ տեղից է տեղեկությունն իմացել։
Երբ հայտնի է դարձել, որ տարածվել է տեղեկությունը, գնդերեցներին կրկին հավաքել են ու ստիպել ասել, թե ումից է տեղեկությունը դուրս եկել։
«Փորձել են ճնշումներ գործադրել։ Կորպուսի հրամանատարը, բնականաբար, չէր կանչի գնդերեցներին, եթե վերևներից հրաման չլիներ, իսկ սա նշանակում է, որ պայքարում են եկեղեցու դեմ»,- ասաց Տեր Հայրը։
Տեր Ահարոնը նշում է, որ այս արշավը հայի ինքնության դեմ է։
«Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ.) եկած օրվանից պայքարում է հայի դեմ, հիշենք՝ այլասերված Մել Դալուզյանի համար վճարեց 20 միլիոն դրամ, որ ֆիլմ նկարեն, դրանից հետ եղավ պատերազմը ու նրան զոհերը պետք էին, որ հանձներ Արցախը, հիմա այս կարգի մարդն ուզում է եկեղեցի բարեփոխել, ծիծաղելի չէ՞։ Հայտնի խոսքն այստեղ տեղին է՝ «Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են, տարել»»,- նշեց Տեր Ահարոնը։
Տեր Հայրը տեղյակ է, որ Սյունիքում գնդերեցներից մեկը համաձայնել է միանալ տիրադավների արշավին, այս պահին, սակայն, չի ցանկանա նրա անունը հնչեցնել, իսկ մեծամասնությունը հրաժարվել են դեմ դուրս գալ եկեղեցուն։
«Մատնիչներ բոլոր տեղերում կան, առավել ևս՝ եկեղեցում։ Վարդան Այգեկցին ասում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է։ Աստվածն իր բանակն ունի եկեղեցում, սատանան՝ իր»,- հավելեց Տեր Ահարոնը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում հերքեցին, թե սպառնում են գնդերեցներին։
«Գնդերեցների, ընդհանուր առմամբ, Զինված ուժերի հոգևոր առաջնորդության առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք տարատեսակ թեմաների շուրջ զորամասերի հրամանատարության հետ ծառայողական և նաև ոչ ծառայողական թեմաների շուրջ բազմաթիվ քննարկումներ կարող են ունենալ, չէ՞ որ առկա են նաև միջանձնային հարաբերություններ: Ինչ վերաբերում է գնդերեցներին այս կամ այն հարցի առնչությամբ սպառնալուն, ապա նման տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի ստացել, և հերքում ենք այդ տեղեկատվությունը», - Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Aysor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանից, Հայր Սուրբը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն Aysor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ գնդերեցներին սպառնացել են, թե կզրկվեն աշխատավարձից, կհանեն ծառայությունից և այլն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ևս հաստատել են՝ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։
«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից»,- Aysor.am-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «Իրավունք» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ» Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ» Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am