1 տարում ՝ավելի քան 50 հազար հակաահաբեկչական գործողություն
Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի ՆԳՆ-ը հրապարակել է ահաբեկչության դեմ պայքարին առնչվող վիճակագրություն, համաձայն որի՝ 2017 թվականի սկզբից անցկացվել է 50682 հակաահաբեկչական գործողություն, ոչնչացվել է 1190 ահաբեկիչ։ Դիտարկվող ժամանակահատվածում հակաահաբեկչական գործողություններին, ոստիկանության աշխատողներից բացի, մասնակցել են նաև զինծառայողներն ու ժանդարմերիայի հատուկջոկատայինները։ Ընթացիկ տարում չեզոքացվել է 2195 ահաբեկիչ, որից 464-ը վայր է դրել զենքը։ Ոչնչացվել է 1190 ահաբեկիչ։ Թուրքիայում կանխվել է 680 ահաբեկչություն։
