Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։

Նրա խոսքը «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ, ինչպես նաև Հայաստանի առաջիկա ընտրություններին վերաբերող գնահատականները դուրս են գալիս արտաքին քաղաքական չեզոքության սահմաններից։

Ֆիդանը ոչ միայն հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը, այլև այն բացահայտորեն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։

Ավելին, նա փաստում է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։

Սակայն առավել խնդրահարույցը Ֆիդանի հայտարարությունների այն հատվածն է, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և արժանանում է աջակցության՝ իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա այլևս ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ։

Այս համատեքստում «կառուցողականություն» եզրույթը ունի հստակ բովանդակություն։ Այն չի վերաբերում խաղաղությանը որպես արժեքի, այլ Փաշինյանի կոնկրետ քաղաքական վարքագծի՝ ենթակառուցվածքային և հաղորդակցային նախագծերի այնպիսի ձևաչափով առաջմղմանը, որը լիովին համընկնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի հետ։ Հենց այդ համընկնումն էլ, ըստ էության, պայմանավորում է Անկարայի աջակցությունը։

Հատկանշական է նաև իշխանությունների հավանական արձագանքի երկակի ստանդարտը։

Երբ ռուսաստանյան պրոպագանդիստների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտորեն խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլ կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։

Արդյունքում ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն, ըստ որի՝ արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Ավելին, Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։

Փաշինյանի թիմի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը ընկալվում է ընտրովի՝ կախված նրանից, թե որ կենտրոնից է գալիս միջամտությունը և ում է այն ձեռնտու։ Իսկ ընտրությունների շեմին նման արտաքին ազդակների լռությամբ ընդունումը կամ ներքաղաքական նպատակներով շահարկումը ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ թե՛ պետական ինստիտուտների, թե՛ հանրային վստահության համար»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am