Կանանց դրես-կոդի խախտման համար կձերբակալեն
Tehran Times-ի փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Հուսեյն Ռահիմին հայտարարել է,որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի ոստիկանությունն այլևս չի ձերբակալի և դատական գործեր չի սկսի կանանց դեմ այն բանի համար, որ նրանք չեն պահպանում դրես-կոդը։ Ձերբակալության փոխարեն նրանց կուղարկեն գործող 100-ից ավելի խորհրդատվական կենտրոններ՝ պարապմունքների, որոնք անցկացնում են ոստիկանները։ Կրկնելու դեպքում կանանց սպասվում են դատական հայցեր։
