Ցավոք հակառակը ստացվեց․ Հանուն Հայաստան պետության ճակատի ուղերձը

Հայ ժողովուրդն արժանի է ունենալու այն պետությունը, որն ուրվագծվել է Անկախության հռչակագրով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված Հանուն Հայաստան Պետության ճակատը: Ճակատի ամանորյա ուղերձում ասվում է. «Հայ ժողովուրդը 1990 թվականին ընդունված Անկախության Հռչակագրով ի լուր աշխարհի հայտարարեց Հայաստանի և Արցախի տարածքների վրա ազատ, անկախ, ինքնիշխան պետության կառուցելու իր կամքի մասին: Հռչակագիրն ազատ, անկախ, ինքնիշխան հզոր պետության կառուցման հիմքերը դնելու մեր դարավոր երազանքների խտացումն էր, պետություն, որտեղ տիրելու էր համաժողովրդական համաձայնությամբ ընդունված, իշխանությունների ու ժողովրդի համերաշխ գործունեությունը ապահովող հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Պետություն, որտեղ իշխանությունները կկազմավորվեին բացառապես ժողովրդի ազատ կամքով և կգործեին համաձայն սահմանադրության ու օրենքների, հանուն ժողովրդի բարեկեցության, պետության և ժողովրդի անվտանգության, հանուն հզորացման ու առաջընթացի: Պետություն, որը կլիներ այս աշխարհում հայի համար ապահով ու արժանապատիվ ապրելու ամենահարմարավետ վայրը: Ցավոք, ստացվեց ճիշտ հակառակը: Անկախության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված պետական կառավարման ապակառուցողական համակարգ, հետևողականորեն ոչնչացնելով հանրային և անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների, տնտեսական, այժմ արդեն նաև ռազմական ուղղություններում համարյա ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտարին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին: Ծայրահեղ աղքատությունը, անարդարությունները, անկախ, արդարադատ դատական համակարգի բացակայությունը, համատարած թալանն ու կոռուպցիան, մարդու ազատ ապրելու և արարելու միջավայրի աստիճանական վերացումն իրար հաջորդող ոչ օրինակարգ իշխանությունների կողմից հանգեցրել են զանգվածային արտագաղթի: Չնվազող արտագաղթն իրական սպառնալիք է Հայոց պետության գոյության համար, որն էլ ի վերջո կհանգեցնի վերջնական հայրենազրկման: Այդ ամենի դեմն առնելու հայ հանրության ցանկացած ընդվզում բարբարոսաբար ճնշվում է օտարածին իշխանությունների կողմից՝ բանտերը լցնելով ապօրինի դատապարտված նորանոր քաղբանտարկյալներով: Այսօր էլ ընթանում են քաղաքական դատավարություններ՝ նախօրոք գծված սցենարներով ու արդեն նախապես պատվիրված դատավճիռներով: Առջևում Նոր տարին է, և Նոր տարում մարդկանց մեջ ծնվում են նոր ակնկալիքներ, ապագայի հանդեպ նոր հույսեր, նոր սպասումներ: ՀՀՊ ճակատն ընդունել է հռչակագիր, որով տրվում են առկա խնդիրների լուծման և ծառացած մարտահրավերների դեմն առնելու բանալին: Եվ ՀՀՊ ճակատը գործադրելու է ամեն ջանք՝ միավորելու հասարակությանը, վերարթնացնելու լավ ապագայի հույսը, սեփական ուժերի նկատմամբ սասանված հավատը: Համոզված ենք, որ այս վտանգները քաջ գիտակցում է նաև հայկական սփյուռքն իր ամբողջության մեջ: Եվ Հայաստանի հանրությունը միայն սփյուռքի առարկայական աջակցությամբ կկարողանա դեպի անէություն տանող այս գաղութացման ընթացքի դեմն առնել: Վստահ ենք, որ մեր ժողովուրդն արժանի է ունենալու այն պետությունը, որն ուրվագծվել է Անկախության հռչակագրով: Եվ միայն ազատ ու արդար, հարուստ ու հզոր պետությունում է հնարավոր, որ իրականանան առողջության, երջանկության, բարեկեցության, արժանապատիվ կյանքի, լիքը զավակներով սեղան նստելու, առատ սեղանների, անհոգ ու ուրախ օրերի, առանց քաղհալածյալների, կայուն ու համերաշխ, արդար հասարակություն ունենալու ամանորյա բարեմաղթանքները: Եվ մեր միասնական կամքի ձևավորմամբ ու միասնական ջանքերով կհասնենք ազատ, անկախ, արդար, հզոր, ինքնիշխան պետություն կերտելուն՝ ինտեգրվելով առաջադեմ պետությունների միջազգային ընտանիքին: Շնորհավոր բոլորիս Նոր տարին:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am