Վարչապետը տարեմուտի ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 28-ին տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին: «Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց: Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել: Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք: Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք: Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների և պետական գերատեսչությունների մամուլի պատասխանատուների Կարեն Կարապետյանը խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am