Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին

«Ողիղ խոսենք» նախագծի նոր բացահայտումները Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին

Արսեն Թորոսյանի՝ 2021–2024 թվականների գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունը բացահայտում է մի շարք համակարգային ռիսկեր, որոնք վերաբերում են շահերի հնարավոր բախմանը, ֆինանսական միջոցների կուտակման աղբյուրների թափանցիկությանը և պետական համակարգի հետ փոխկապակցված գործարքներին։

Թորոսյանը 2018–2021 թվականներին զբաղեցրել է Առողջապահության նախարարի պաշտոնը, 2021 թվականին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ 2021–2025 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Հենց պատգամավորական գործունեության առաջին տարիներին նրա բանկային հաշիվներում արձանագրվել են խոշոր գումարներ, որոնց ծագումը ամբողջությամբ չի բացատրվում ներկայացված հայտարարագրերում։ Մասնավորապես, 2021 թվականին նրա հաշվին առկա է եղել շուրջ 31 հազար եվրո, ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար և 12 միլիոն դրամ։ 2022 թվականին եվրոյով ավանդները հասել են ավելի քան 56 հազար եվրոյի, իսկ դրամական միջոցները՝ ավելի քան 3 միլիոն դրամի։ Հետագա տարիներին այդ գումարները կտրուկ նվազում են, ինչը ևս հարցեր է առաջացնում ֆինանսական հոսքերի շարժի տրամաբանության վերաբերյալ։

Բացի բանկային միջոցներից՝ հայտարարագրերում նշվում են նաև զգալի չափի կանխիկ գումարներ։ Եթե 2021 թվականի համար կանխիկ միջոցների վերաբերյալ տվյալներ բացակայում են, ապա արդեն 2022 թվականին արձանագրվում է 12 միլիոն դրամ կանխիկ գումար, որը հաջորդ տարի նվազում է մինչև 1 միլիոն, իսկ 2024 թվականին կրկին աճում՝ հասնելով 3 միլիոն դրամի։

2023 թվականից ի վեր Թորոսյանը հայտարարագրում է նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի խոշոր պորտֆել։ Եթե նախորդ տարիներին այդպիսի ակտիվներ չեն նշվում, ապա 2023 թվականին դրանց արժեքը կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ և շուրջ 49 500 եվրո, իսկ 2024 թվականին՝ արդեն 50 500 եվրո։ Ակտիվների այս կտրուկ ավելացումը կրկին հարց է առաջացնում դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

Եկամուտների կառուցվածքը ևս միանշանակ չէ։ 2021–2024 թվականներին Թորոսյանը ստացել է եկամուտներ, որոնք ներառում են ոչ միայն պետական աշխատավարձեր, այլև արտասահմանյան բանկերից փոխանցումներ, նվիրատվություններ և գույքային գործարքներ։ 2021 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 39,7 միլիոն դրամ, որից մի մասը՝ Ավստրիական բանկից ստացված եվրոյով փոխանցում և 9,5 միլիոն դրամ նվիրատվություն հոր՝ Գևորգ Թորոսյանի կողմից։ 2022 թվականին զգալի գումար՝ 20 միլիոն դրամ, արձանագրվում է որպես եկամուտ՝ ազգական Արթուր Թորոսյանին գույք վաճառելու արդյունքում։ 2023 թվականին եկամուտների մեջ ներառված են բանկային վարկ, արտասահմանյան փոխանցում և հերթական գույքի վաճառք, իսկ 2024 թվականին՝ «այլ եկամուտներ» ձևակերպմամբ նշված բանկային փոխանցում և եկամտային հարկի վերադարձ։

Կուտակված միջոցներին զուգահեռ Թորոսյանը ակտիվորեն ներգրավված է եղել շարժական և անշարժ գույքի գործարքներում։ 2021 թվականին նա ձեռք է բերել BMW ավտոմեքենա 17,75 միլիոն դրամով և հինգ ամիս անց վաճառել այն ավելի ցածր գնով։ Նույն շրջանում նա գնել է մի քանի հողատարածք Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ մոտ 20 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ 2022 թվականին այդ հողատարածքներից երկուսը վաճառվել են ազգական Արթուր Թորոսյանին՝ 20 միլիոն դրամով, իսկ 2023 թվականին Արագածոտնում ևս երկու հողատարածք վաճառվել է 7,8 միլիոն դրամով։ 2024 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք է բերել բնակելի շենք 75 միլիոն դրամով, ընդ որում գործարքի հակառակ կողմը նույն անձն է՝ Արսեն Թորոսյանը, ինչը պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ։

Առանձին ուշադրության է արժանի նաև 2023–2024 թվականներին «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ին տրամադրված 17,5 միլիոն դրամի անտոկոս վարկերը։ Այս գործարքները կարող են վկայել առևտրային կազմակերպություններում թաքնված ներդրումների հնարավոր փորձերի մասին և պահանջում են խորքային ուսումնասիրություն։

Լուրջ շահերի բախման ռիսկ է առաջացնում նաև Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի գործունեությունը։ Նա Սերգեյ Բերեզինի անվան բժշկական ինստիտուտի տնօրենն է և ընկերության 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը։ Այս մասնավոր բժշկական հաստատությունը 2022–2024 թվականներին Առողջապահության նախարարության հետ կնքել է մի շարք խոշոր պայմանագրեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 586 միլիոն դրամի չափով։ Պայմանագրերի ծավալները տարեցտարի աճել են՝ 2022 թվականին կազմելով շուրջ 160 միլիոն, 2023 թվականին՝ ավելի քան 167 միլիոն, իսկ 2024 թվականին՝ արդեն 258 միլիոն դրամ։

դիտվել է 2068 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am