Բագրատ Սրբազանն այս պահին անազատության մեջ է գտնվում, որովհետև եկեղեցու նկատմամբ արշшվ պետք է տեղի ունենար. փաստաբան
Ի սկզբանե այս գործը քաղաքական հետապնդում է, այս գործով բարձրաստիճան պաշտոնյաներ և իշխանական պատգամավորներ շինծու ինֆորմացիա են ներկայացրել հանրությանը, որով փորձել են տպավորություն ստեղծեն: Մեզ՝ փաստաբանական խմբիս, ինչ որ առումով հաջողվեց իրենց անհավասար պայմանների գործիքակազմի պայմաններում հանրությանը ներկայացնել ու ցույց տալ, որ այս գործն շինծու է, ամբողջ ընթացքը ֆարս է ու սա քաղաքաքական հետապնդման ցայտուն դրսևորում է: Այս մասին ասել է Բագրատ Սրբազանի իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը:
«Բագրատ Սրբազանը այս պահին անազատության մեջ է գտնվում, որովհետև եկեղեցու նկատմամբ արշավ պետք է տեղի ունենար, իսկ Բագրատ Սրբազանն իր հեղինակությամբ ու անձով միանշանակ կանխող անձանց շրջանում առաջիններից էր լինելու, նրան հաջողվելու էր որոշակի իրավիճակ փոխել: Ինչու չէ, նպատակներից է նաև երկրում վախի մթնոլորտ ձևավորելը, հաջորդիվ ունենք երկրում ընտրություններ՝ ցանկանում են իրենց սերմանած վախի մթնոլորտով աշխատեցնել ի օգուտ ներկայիս վարչախմբին»,-ասել է նա:
Անդրադառնալով իշխանական կողմից շարունակաբար «գյուլլելու» մասին հարցադրումներին և այն մտքին, որ դա մոնտաժված չէր՝ փաստաբանը պատասխանեց, որ բազմիցս ներկայացրել են՝ դա կոնտեքստից կտրված խոսք է. «Կրկին չեմ ուզում անդրադառնալ, միայն կհիշեցնեմ այն, որ դա մարդկանց զրույց էր ու ապագայի հետ կապված էր այն առումով, որ եթե երկրում լինի ժողովրդավարական ճանապարհով իշանափոխություն, օրենսդրական բարեփոխումներից հետո ինչպես կարելի է իրավախախտների նկատմամբ օրենքի ուժով պայքարել: Սա զրույց էր 2 մտերիմ անձանց, որի կոնտեքստից կտրված հատվածը դրվել է քրեական գործում ու շահարկելով՝ փորձ է արվել պիտակներ կպցնել ու հանրության մոտ էլ ստեղծել տպավորություն, որ իբր գործ ունենք ահաբեկիչների հետ»:
Հիշեցնենք, որ Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու մյուս 17 անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության համար:
