Ինչ սխալի մասին է խոստովանում Ռուբեն Հայրապետյանը
«Ազատություն» ռադիոկայանի եթերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը խոստանում է՝ այլևս երբեք պատգամավոր չդառնալ։ Կրկին քաղաքականությամբ զբաղվելու մասին հարցին էլ Հայրապետյանը պատասխանել է. «Ես իմ կյանքում մի սխալ եմ արել, որ քաղաքականությամբ եմ զբաղվել և պատգամավոր եմ դարձել, խոստանում եմ՝ այլևս չեմ անի նման բան»։ «Ես հիմնականում զբաղվում եմ ֆուտբոլով, շատ եմ լինում Արցախում:Բազմաթիվ ծրագրեր կան, որ անում եմ Արցախում»,- նշել է նա։
