Տուգանելու են աղբի համար
Հայաստանում համապատասխան պատժամիջոցնե են սահմանվում՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար։ Հայաստանի կառավարությունն երեկվա նիստում հավանություն է տվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
