Հավատալիքներ եւ նշաններ 2018 թվականին ընդառաջ

Մարդիկ հնուց Ամանորի հետ կապել են բազմաթիվ հավատալիքներ ու սնահավատություններ։ Մենք՝ հայերս, սնահավատությունից նույնպես հեռու չենք, իսկ պայմանավորված է դա այն հանգամանքով, որ մարդը ձգտում է պարզ ծիսակարգերով իրեն ապահովել դժբախտություններից եւ երաշխավորել հաջողություն ամբողջ տարվա համար։ Շատ բաներ այնքան սովորական են դարձել, որ ընկալվում են ավելի շուտ որպես հաճելի ավանդույթներ։

Կենցաղային ամանորյա հավատալիքներ Նոր տարուն նախապատրաստվելն ավելի լավ է նախապես սկսել։ Առաջին քայլը դառնում է մաքրություն ու հին, կոտրված ու անպետք իրերից հրաժարվելը, որոնք միայն ավելորդ տեղ են զբաղեցնում պահարանում։ Առանց խղճի խայթի, ազատվում ենք հին իրերից, հատկապես նրանցից, որոնք տհաճ հիշողությունների հետ են կապված։ Նման մաքրությունը թույլ է տալիս մաքրել տան էներգետիկան, ճանապարհ բացել լավ բաների, նորի եւ երիտասարդի  համար։ Սակայն մաքրությունն արժե սկսել դեկտեմբերի 31-ից շատ առաջ։ Այդ օրն, ընդհակառակը, պետք չէ ծանր աշխատանք կատարել, թե չէ ամբողջ տարին ծանր կլինի։ Սնահավատություններ՝ հայտնի գրեթե բոլորին։ Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի մեկին չի կարելի աղբը թափել, հակառակ դեպքում վտանգ կա, որ աղբի հետ տանից դուրս կհանեք ամբողջ բարիքը։ Սեղանին չի կարելի դնել կոտրված կամ ճաքած ամաններ։ Շանը դա հաստատ դուր չի գա։ Ամաններն ավելի լավ կանեք սպիտակ գույնի կամ հախճապակուց ընտրել։ Տոնական սեղանը պետք է ճոխ լինի եւ առատ։ Նախանշանների համաձայն՝ սա եկող տարվա համար լիություն է խորհրդանշում։ Սակայն չի կարելի ափսեների մեջ կիսատ կերած սնունդ թողել։ Ավելի լավ է փոքր չափաբաժիններով հյուրասիրեք հյուրերին։ Չի կարելի տոնական ճաշացանկում խեցգետիններից եւ օմարներից ուտեստներ ընդգրկել։ Հակառակ դեպքում ամբողջ տարի դանդաղ կշարժվեք։ իսկ ահա մսից ուտեստները՝ բանջարեղենի հետ, անպայման դուր կգան շանը։ Ավանդաբար համարվում է, որ այն մարդը, ում բաժին է հասնում շշի վերջին բաժակը, երջանիկ է լինելու։ Ամանորյա գիշերը լավ նշան է համարվում կանխիկ գումարը։ Ձեզ մոտ գոնե փոքր գումար պահեք, դա ֆինանսներ կբերի եկող տարվա ընթացքում։ Տոնական գիշերը դատարկ գրպանով նշելը լավ նշան չէ. գալիք տարին կարիքի մեջ կլինես։ Նոր տարուց առաջ անհրաժեշտ է մարել բոլոր պարտքերը, որպեսզի ապագայում ապահովագրեք ձեզ դրանցից։ Ամանորի նախաշեմին արգելվում է ոչ միայն գումար պարտք տալ, այլ նաեւ ինչ–որ բան փոխ տալ։ Քանի որ դա նշանակում է, որ սեփական ձեռքերով ազատվում եք երջանկությունից եւ լիությունից։ Առեւտրականների համար լավ նշան է տարվա առաջին գնորդին ապրանքը վաճառել մեծ զեղչով։ Այդպիսով բիզնեսմեն իրեն կապահովի կայուն եւ շահավետ առեւտուր եւ ֆինանսական հաջողություն։ Ժողովրդական սեր է վայելում նաեւ, երբ հին տարվա վերջին րոպեի ընթացքում շամպայնի բաժակի մեջ կոպեկ են դնում, շամպայն լցնում եւ խմում։ Իսկ կոպեկը հետո ամբողջ տարին պահում են դրամապանակում։ Աղբյուրը՝  NEWS.am STYLE

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am