Ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ. Արման Թաթոյան (video)
Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար: Բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար:
