«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը՝ՊՍԺ-ում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հնարավոր է կարիերան շարունակի Ֆրանսիայում: Բելգիայի հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է, ՊՍԺ-ն: Ֆելաինիի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Հայտնի է, որ Ֆելաինին մտադիր չէ երկարաձգել այն: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև թուրքական «Բեշիքթաշն» ու «Գալաթասարայը»:
