Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինեմ.Հենրիխ Մխիթարյանը Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձրել, քան մյուսները.Ռ.Հայրապետյան

«Լավագույն մարզիկներին ընտրել է հանրությունը: Դա չի որոշել ո՛չ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն, ո՛չ սպորտի նախարարը կամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձրել, քան այլ մարզիկներ» ,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝խոսելով  «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույցթի մասին: «Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինեմ, կամ նրա կատարած աշխատանքը: Այստեղ խնդիրն  այն է, որ մենք ունենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս միջազգային շատ բարձր ասպարեզներում»,-ասել է նա: «Նա Հայաստանի ազգային հավաքականի ավագն է, ով ամեն ինչ անում է մեր հաջողության համար: Եթե մեր ընտրանին չի դարձել աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ապա դա չի նշանակում, որ մեր ֆուտբոլը սպորտաձև չէ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, թե ինչու էին ժամանակին 10 տարի շարունակ Խորեն Հովհաննիսյանին ընդգրկում լավագույն մարզիկների մեջ: Նա խաղում էր «Արարատում», սակայն տիտղոսներ չէր նվաճում:Ֆուտբոլը նույնպես սպորտաձև է: Քննադատողներին կցանկանամ հիշեցնել վերջին անգամ, որ ֆուտբոլն ամենամասայական սպորտաձևն է, որով հետաքրքրվում են գրեթե բոլորը»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Թուրքական լրատվամիջոցը Փաշինյանին թյուրք առաջնորդ է անվանել ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա (video) Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել ՀԱԵ փոքրիկ հաղթանակը «Հրապարակ»․ Թե ինչպես է ՔՊ-ն լավ կառավարման պատրանք ստեղծում 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանն իր վրա հավանական հարձակման մասին պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան Սա բակի կռիվ չէ, որ ծեխվողին ասեն «ընկերներ եք» Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից Արդարադատությունը ստորադասել եք քաղաքական շահերին, ազդում եք մարդկային ճակատագրերի վրա․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Աջափնյակի uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հակառակ դժվարությունների՝ Եկեղեցին և հոգևոր դասը շարունակելու են ազգապահպան առաքելությունը․ Վեհափառ Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ» ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը. «Հրապարակ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն. «Հրապարակ» Արդյոք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը. «Հրապարակ» Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ» Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am