Ինչ հիվանդություններ են առկա Վագիֆ Խաչատրյանի մոտ
Մեր պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում նշել է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին։
Ինչպես տեղեկացրել է ԲԿ տնօրենը՝ այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում կա։
