Եվրոպայի 2017 թվականի լավագույն մարզիկի անունը հայտնի է
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի 2017 թվականի լավագույն մարզիկ, փոխանցում է Sports.ru-ն: 32-ամյա ֆուտբոլիստն առաջին տեղն է զբաղեցրել միջազգային 26 լրատվական գործակալությունների հարցման արդյունքում: Ռոնալդուն մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ:
