«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։
Նախաձեռնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել․ աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։ Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում. թերևս ամենախոշորը՝ քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում: Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ չկարողացավ ստանալ՝ թեև գործադրեցինք բավարար ջանքեր»։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը