Սամվել Կարապետյանը Հայաստանում արդեն թիմ ունի.Ռուբեն Հայրապետյան
«Ես չեմ լսել նման տեղեկություններ: Մի բան գիտեմ միայն, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում արդեն ստեղծել է «Արարատ Մոսկվա» անունով թիմ: «Ավան Ակադեմիա» ակումբը վերափոխվել է «Արարատ Մոսկվա» անունով և հաջորդ տարվանից հանդես կգա Բարձրագույն խմբում: Սակայն ինչ վերաբերվում է տեղափոխելուն, ապա նման բան չեմ լսել»,- Ազատություն ռադիոկայանին հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝անդրադառնալով Մոսկվայի «Արարատի» նախագահ Սամվել Կարապետյանը ցանկանում է իր թիմը տեղափոխել Հայաստան և հանդես գալ Բարձրագույն խմբում:
