Հիմնազուրկ ու անհեթեթ հայտարարություն.Շարմազանովը՝ Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարության մասին

ԱԺ փոխնախագահ,ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո  անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, թե պատրաստ են Ղարաբաղին տալ բարձր կարգավիճակ: «Դրանք  հիմնազուրկ են   ու անհեթեթ: Մի պետություն չի կարող մի անկախ պետության տալ պետության կարգավիճակ, ԼՂՀ-ն նույն իրավական ու օրենսդրական հիմքերով է առանձնացել ԽՍՀՄ-ից: Դա ուշացած, անհեթեթ հայտարարություն էր, կա Մինսկի խմբի ձևաչափ, կա ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, կան նաև Բրյուսելում համաձայնագրի ժամանակ ԵՄ-ի նշումները 3 սկզբունքների միասնական կիրառման ու ինքնորոշման իրավունքի վերաբերյալ »,- ընդգծեց Շարմազանովը: «Ադրբեջանական կողմի հայտարարություններն անիմաստ են ու կապ չունեն իրականության հետ:Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցի շուրջ, ինչի մասին խոսել է նախագահը Ժնևում։ Նախագահն ասել է՝ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են, եթե ադրբեջանցիները սա փորձում են ներկայացնել որպես փոխզիջում, մի բան կարող եմ ասել` բարև ձեզ»,- եզրափակեց Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության պատասխանի մասին: «Թուրքիան ու Ռուսաստանն արդեն 300 տարի է մրցակցում են և հակառակորդ պետություններ են Կովկասյան տարածաշրջանում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, նրանք օբյեկտիվներն չեն կարող լինել դաշնակիցներ, բայց մերձեցումներ կարող են լինել՝ որոշակի շահերից ելնելով: Գլոբալ առումով Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր պետական շահեր ունեն այս տարածաշրջանում, նրանց կարծիքները տարբեր են ոչ միայն Սիրիայի հարցում, այլև ՌԴ-ի համար շատ կարևոր Ղրիմի հարցում, որտեղ Ռուսաստանի ու Թուրքիայի  կարծիքները բավականին իրարամերժ են: Միայն քաղաքագիտությունից կամ ռուս-թուրքական հարաբերություններից չհասկացող մարդիկ կարող էին եզրակացություն անել, որ ՌԴ-ն Էրդողանի հայտարարության հետ կապված պաշտոնական հայտարարություն չի անի կամ չեզոքություն կպահի»,-շարունակեց Էդուարդ Շարմազանովը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am