Թուրքիան Աբդուլլահ Գյուլի կարիքն ունի. Կարո Փայլան
«Թուրքիան ունի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կարիքը Այս հորձանուտից դուրս գալու համար պետք է բոլորի հետ աշխատենք: Աբդուլլահ Գյուլն էլ պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնի, նրա կարիքը կա», - հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Թուրքիան այժմ «մեծ ավերածություն է ապրում», և այդ ամենի միջից երկիրը կարող է դուրս գալ՝ կորցնելով իր խաղաղությունը, մարդկանց և տնտեսությունը, կամ ի վերջո՝ ամեն ինչ: Վստահ եմ, որ Աբդուլլահ Գյուլը շատ տխուր է: Երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության եկավ Թուրքիայում, նրանք ասացին՝ «Մենք փետրվարի 28-ին շատ ցավ քաշեցինք ։ Այս երկրում բոլորն են ցավ քաշել: Մենք կփրկենք բոլորին միմիայն այս երկիրը ժողովրդավարության բերելով»: Նրանց իշխանության առաջին տարիներին սա իսկապես իրականացվեց, սակայն այժմ այդ ձեռքբերումները մի կողմ դնելով՝ նորից հետ ենք գնում», - ասել է Փայլանը:
