Ինչ է թաքնված Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քայլերի տակ

Երեկ ավարտվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան, որտեղ երկրի նախագահի նստավայրում կայացան Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը և որին հաջորդեցին ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Սերժ Սարգսյանն ու Գիորգի Մարգվելաշվիլին արձանագրել են ընթացիկ տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում ևս զարգացող համագործակցությունը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցության ներուժը շատ ավելին է, և անհրաժեշտ է այն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ երկուստեք հետևողականորեն շարունակել աշխատանքը: Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարևորել են նաև տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցության, տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից: «Բարձր եմ գնահատում Վրաստանի նախագահի հետ մեր արդյունավետ բանակցությունները, որոնք, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին», ասել է Սերժ Սարգսյանը՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո։ ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության տարածած հաղորդագրության համաձայն, իր ելույթում արձանագրելով, որ հայ-վրացական երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, Սերժ Սարգսյանը վերահաստատել է բարեկամության, փոխըմբռնման և ներդաշնակության ոգով Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը. «Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև, իհարկե, մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը»: Այնուհետև, նա նաև նշել է հետևյալը. «Մեր հանդիպման օրակարգում էին նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, և ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաև վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»։ Ապա` Ս.Սարգսյանը վստահեցրել է. «Մեզ համար օրենք է, և ես սա ասում եմ անկեղծությամբ, մենք մեր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին և կարծում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին», -ընդգծել է նա։ Այսպես, Հայաստան-Վրաստան՝ բարձր մակարդակի բանակցություններում Սերժ Սարգսյանը հստակ կարևորել է տրանսպորտային ոլորտում համագործակցությունը և երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացումը: Ավելին՝ նա կոնկրետ Թբիլիսիին մատնացույց է արել, թե ինչպես վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Ու այստեղ նա կանխատեսել է, որ ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Սերժ Սարգսյանն, ակնհայտորեն, վերջերս, ստանձնել է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացման, թե՛ երկրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում հաղորդակցության ու էներգետիկ ոլորտների զարգացման վերաբերյալ նախաձեռնողականության ցուցադրման: Թբիլիսի՝ նրա վերջին այցը դրա ապացույցն է: Նա կոչ է անում Հայաստանի հարևան երկրին օգտվել Հայաստանի նոր հնարավորություններից: Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացման ղեկը, կարծես, չի վստահում Կարեն Կարապետյանին և իր այցերով՝ ամեն անգամ, կարծես, փաստում է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման ավելի լուրջ ծրագրերի ու հեռանկարների ներկայացման հարցում լուրջ ֆիգուր չէ: Իհարկե, այս ամենն ունի հստակ քարոզչական ենթատեքստ՝ գարնանը սպասվող քաղաքական վերադասավորումների ֆոնին: Սերժ Սարգսյանը պետք է բարձրացնի իր հեղինակությունը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանինը: Մյուս կողմից նաև ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը հաղորդել ակտիվություն՝ Ռուսաստանից կախվածությունը փոքրացնելով: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանի՝ Թբիլիսի այցից ընդամենը 2-3 օր առաջ մի հետաքրքիր տեղեկություն տարածվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կողմից: Նա նշեց, թե Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից: Բանն այն է, որ Շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեգի-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում, ասաց ն՝ հանդես գալով խորհրդարանում։ Եվ ահա, Վրաստանի վարչապետի խոսքով՝ Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Թերևս, բոլորովին էլ պատահական չէ, որ այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Ս.Սարգսյանը ուղևորվեց Թբիլիսի, որտեղ էլ խոսեց տրանսպորտային ոլորտում համագործակցության մասին և Հայաստանի հնարավորությունների մասին: Թամար Բագրատունի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am