Թուրքիայում անհայտ անձը կրակել է դպրոցի բակում խաղացող երեխաների վրա
Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմ. Այնթափ) քաղաքի Միթհաթփաշաթաղամասում անհայտ անձը ինքնաձիգով կրակ է բացել դպրոցներից մեկի բակում ֆուտբոլ խաղացող երեխաների վրա: Թուրքական «Milliyet» լրատվամիջովի տեղեկացմամբ՝ հրազենի գործադրման հետևանքով վիրավորվել է 7 հոգի, այդ թվում՝ 5 երեխա: Հարձակումն իրականացրած անձը դեպքից հետո դիմել է փախուստի: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննությունը և այժմ աշխատանքներ են իրականացվում նրան հայտնաբերման համար: Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում: Աղբյուրը` Ermenihaber.am
