«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամից վերցրել են հեռախոսը

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վիգեն Նազարյանը երեկ ԱԱԾ-ում հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: «Հուսով եմ, որ այդ գործի շրջանակներում իմ վստահորդն այլեւս չի մասնակցի, ես չգիտեմ գործի հետագա քննությունը ինչպես կընթանա , արդյոք զարգացումներ կլինեն, եւ նա դատարան կհրավիրվի` ես չեմ կարող ասել: Հույս ունեմ, որ Վիգեն Նազարյանին ԱԱԾ-ն չի անհանգստացնի»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Վիգեն Նազարյանը ԱԱԾ է հրավիրվել որպես վկա մի գործի շրջանակներում հարցաքննվելու համար: «Որքան ես հասկացա նաեւ հարցաքննության ժամանակ, ենթադրյալ հանցագործության հետ նա որեւէ առնչություն չունի»: Մինչեւ հարցաքննություն իրականացնելը, Վիգեն Նազարյանի բնակարանում խուզարկություն է կատարվել. «Խուզարկության ժամանակ որեւէ ավելորդ կամ օրենքից դուրս գործողություն չի կատարվել, ամբողջ պրոցեսը կատարվել է օրենքով սահմանված կարգով, եւ որեւէ դժգոհություն կամ խնդիր չի հայտնել դրա հետ կապված: Բնակարանի հարցաքննության ժամանակ այդ ենթադրյալ հանցագործությանն առնչվող որեւէ իր կամ առարկա նրա բնակարանում չի եղել եւ այդպիսիք չի առգրավվել նրա բնակարանից»,- ավելացրեց Արայիկ Պապիկյանը: Վիգեն Նազարյանից, սակայն, զննության նպատակով վերցվել է հեռախոսը: «Մենք որոշեցինք, որ այսօր այդ զննությունը կկատարվի եւ հեռախոսը կվերադարձվի իրեն»: Առայժմ Վիգեն Նազարյանը ձեռնպահ է մնում որոշակի տեղեկություններ տարածելուց: Պաշտպանն է այդպես խնդրել: «Օրենքի ուժով նախաքննական գաղտնիքի հրապարակման խոչընդոտ կա, եւ այս փուլում իրավունք չունենք որեւէ տեղեկություն տարածել»,- նշեց փաստաբանը: Արայիկ Պապիկյանը միաժամանակ շեշտում է՝ իրենք այդքան տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ գտնվում են վկայի կարգավիճակում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Թուրքական լրատվամիջոցը Փաշինյանին թյուրք առաջնորդ է անվանել ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա (video) Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել ՀԱԵ փոքրիկ հաղթանակը «Հրապարակ»․ Թե ինչպես է ՔՊ-ն լավ կառավարման պատրանք ստեղծում 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանն իր վրա հավանական հարձակման մասին պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան Սա բակի կռիվ չէ, որ ծեխվողին ասեն «ընկերներ եք» Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից Արդարադատությունը ստորադասել եք քաղաքական շահերին, ազդում եք մարդկային ճակատագրերի վրա․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Աջափնյակի uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հակառակ դժվարությունների՝ Եկեղեցին և հոգևոր դասը շարունակելու են ազգապահպան առաքելությունը․ Վեհափառ Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ» ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը. «Հրապարակ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն. «Հրապարակ» Արդյոք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը. «Հրապարակ» Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ» Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am