Եղբայրս ընտանեկան դրամայի զոհ է

«Ես, կինս ու էլի շատ շատերը դեպքից հետո եղել ենք եղբորս տանը, տեսել ենք Ռուզաննային։ Նրա վրա ոչ ես, ոչ ինչ որ մեկը, մի խազ անգամ չի տեսել։ Ամոթ է, պետք չի մեռած մարդու անունը ծաղրել։ Թե չէ իմ համբերությունը հավերժ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը։ Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նախաքննության ավարտից հետո մեզ հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը միանշանակ պետք է անմեղսունակ ճանաչվի, դրա համար էլ միջնորդել են կրկնակի փորձաքննություն իրականացնել, քանի որ առաջին փորձաքննությամբ Ռուզաննան մեղսունակ է ճանաչվել։ Փաստաբանը նաև նշել էր, որ Ռուզաննան տարիներ շարունակ խոշտանգվել է, ծեծվել, գործում բազմաթիվ ապացույցներ կան: Դեպքի օրը ևս դաժան ծեծի էի ենթարկվել, ապա աֆեկտի ազդեցության տակ տեղի է ունեցել սպանությունը։ Արամ Սիմոնյանի խոսքերով, սակայն, աֆեկտի ազդեցության տակ գտնվողը չէր կարող սպանություն իրականացնել, ապա խնամքով դիակը փաթաթել, մետաղալարով կապեր, տաներ-գցեր ձորը ու գլխին էլ մի ծանր քար դներ։ «Ինչ աֆեկտ, ինչի մասին է խոսքը։ Իմ համբերությունը հավերժ չէ։ Վերջ ի վերջո իմ եղբայրն իրենց հաց ու ջուր է տվել, անուն, պատիվ, հարգանք։ Որտեղ նստել՝ խոսել է ամենալավը, թե՛ իրենցից՝ ընտանիքի անդամներից, թե՛ Ռուզաննայի ծնողներից։ Այդ խոսողները, որոնք այսօր սոխակ են դառել, թող ասեն, թե իրենցից որ մեկը կհանդուրժեր կնոջ արարքը՝ ընտանեկան ոսկի բաժանելուն, այն էլ սուրբ արարողությունը, առանց իրեն կատարելուն։ Թե չէ ծեծել, խոշտանգել, նվաստացրել։ Ինչի մասին է խոսքը։ Իմ եղբայրը դարձել է ընտանեկան դրամայի զոհ»,- նշեց կրտսեր Սիմոնյանը։ Նշենք, որ Արամ Սիմոնյանը դեպքից հետո մեզ հետ զրույցում նշել էր, որ իր եղբորը սպանել է ոչ թե կինը, այլ որդին՝ Նորիկը, իսկ պատճառը եղել է այն, որ Մանուկ Սիմոնյանը հավանություն չի տվել որդու ընտրությանը՝ հարսնացուին։ Ռուզաննան էլ Մանուկից գաղտնի, ընտանեկան ավանդույթներով փոխանցված մատանի է նվիրել որդու հարսնացուին։ Դա է եղել վիճաբանության պատճառը, որից հետո Մանուկը ասել է, որ միայն իր դիակի վրայով այդ աղջիկը կմտնի իրենց տուն, որից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը։ «Դեպքից հետո ամբողջ տունը հեղեղված էր արյունով։ Հենց կրիմինալիստները տուն մտան, մեկն ասաց՝ վայ, Աստված իմ, այս ինչ է կատարվել այս տանը, այսօր մինչև գիշեր ստեղ ենք։ Ասաց՝ եղբայր, այս տունը ծփում է արյունով։ Հետքերն ամենուր էին, պատերին, սեղանի տակ, աղբարկղում, դռների վրա։ Չնայած՝ երեք օր մաքրել էին։ Ալիսիկն էլ հետները։ Իմացել է, թե չի իմացել, մասնակցել է հետքերի մաքրմանը»,- ասաց եղբայրը։ Արամ Սիմոնյանը նշեց, որ իր տեղեկություններով, հնարավոր է Ռուզաննան ազատ արձակվի. «Մեկ ա, վերին ատյաններից խոստացել են, ազատելու են, բայց թող ազատեն, ինքը մեղավոր չի։ Եթե պետք լինի, ազատելու համար ես ինքնս կմիջնորդեմ»,- ասաց եղբայրը։ Արամ Սիմոնյանը նշեց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո, նոր միայն կարող է ավելի փաստարկված խոսել, քանի որ գործում կան բաներ, որոնց ինքը տեղյակ չէ։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am