Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն տանուլ է տվել ու շարունակում է տանուլ տալ Հայ առաքելական եկեղեցին վերացնելու նպատակով դեռ անցյալ տարվա մայիսից սկսած ագրեսիվ պատերազմում:

Ճիշտ է, Փաշինյանը պատանդառել է Եկեղեցու չորս սրբազանների, որոնք մտացածին մեղադրանքներով կալանավորված են, այդ թվում՝ Մայր Աթոռի դիվանապետը, երկու գործող թեմակալ առաջնորդներ, մեկ նախկին թեմակալ առաջնորդ: Փաշինյանի իշխանությունը նույնքան մտացածին պատրվակներով կալանավորել է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն: Ավելին, Փաշինյանին հաջողվել է ուժային ու հատուկ ծառայությունների միջոցով, ինչ­ինչ եղանակներով, ըստ տարածված խոսակցությունների, շանտաժով ու ահաբեկումներով դավաճաններ գտնել հոգևորականների շարքերում: Համենայն դեպս, հայտնի դարձավ 10 տիրադավ եպիսկոպոսների մասին, որոնք, իհարկե, փոքրաթիվ են: Դե, այդպիսի մի 10­15 հոգևորական էլ գտան, լավ, թող լինի 20, ինչով այդքան հպարտանում են ՔՊ­ում: Այսինքն, ավելի քան 600 հոգևորականից մի 30 տիրադավ: Այս ամենը ճիշտ է, բայց միայն այդքանը:

Փաստն այն է, որ, ի տարբերություն քպականների, կից սատելիտների, մի քանի տիրադավների, հայ ժողովուրդը, հայ հոգևորականները, իրենց ճնշող մեծամասնությամբ, կանգնած են ազգային Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհափառի կողքին: Ու քանի որ գնալով Փաշինյանը ձախողվում է նաև այս հարցում, նա նորանոր բաներ է մտմտում: Եվ այս տարին ևս «շռնդալից» սկսեց: Մասնավորաբար, ինքն իրեն «թունդ քրիստոնյա» համարող Փաշինյանը որոշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի օրով եկեղեցու մոտ քաղաքական միտինգ անել՝ «բերման ենթարկված» կողմնակիցների և քաղաքացիական հագուստների տակ թաքնված ուժայինների համար:

Ի դեպ, հատկանշական է, որ չնայած տիրադավ եպիսկոպոսների անընդունելի ու անընկալելի, անգամ՝ վրդովեցուցիչ պահվածքին, Վեհափառը նաև Սուրբծննդյան իր պատգամում որոշակի տեղ թողեց նրանց՝ դարձի գալու համար: Սակայն նրանք, ում ժողովուրդն արդեն կնքել, եթե չասենք՝ խարանել է որպես տիրադավների, ոչ միայն դա չգնահատեցին, այլև լրացուցիչ անգամ ցույց տվեցին, որ դարձել են իշխող խմբակի կուսակցական ու քաղաքական շահերի պարզունակ սպասավորները: Այսինքն, ոչ թե Եկեղեցուն, Աստծուն ու հավատին են ծառայում, այլ… անձամբ Նիկոլ Փաշինյանին:

Հանրագումարում, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոսը Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից ազատեց երդմնազանց, իր իսկ տված ուխտից ելած եպիսկոպոսներից Գևորգ Սարոյանին: Դա, կարելի է ասել, նաև հանրային պահանջ էր:

Շարունակությունը չափազանց ուշագրավ ստացվեց:

Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համար Կաթողիկոսի որոշումը արժեք չունի, ուստի հիշյալ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ ՀԱԵ նշված թեմի առաջնորդ:

Այստեղ կարելի էր մի ամբողջ իրավագիտական թեկնածուական թեզ գրել՝ վերլուծելով Սահմանադրության և օրենքների այն դրույթները, որոնք ուղղակիորեն խախտում է Նիկոլ Փաշինյանը: Նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, բացարձակապես իրավունք չունի որևէ կերպ միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն ու ներքին ինքնակառավարման հարցերին: Բայց թողնենք դա իրավագետներին, որոնցից շատերը արձանագրել և ընդգծել են սահմանադրական կարգի խախտման հանգամանքը:

Փաշինյանը, տեսեք, տեսեք, Գարեգին Երկրորդին Կաթողիկոս չի համարում: Փաշինյանի «համարումներին» դեռ հպանցիկ կվերադառնանք: Բայց արժեր այստեղ շեշտել ամենից կարևոր, եթե չասվի՝ առանցքային պարագան: Շատ կներեք, իսկ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում ո՞վ է, որ մի հատ էլ Եկեղեցու հետ կապված ինչ­որ բան համարի կամ չհամարի: Նա, իհարկե, կարող է իր կարծիքն ունենալ, ինչպես մյուս բոլոր հայերը, բայց ոչ ավելին: Այսինքն, այդ կարծիքը չի կարող որոշիչ կամ նշանակալից լինել: Այո, Նիկոլ Փաշինյանը, ի դժբախտություն Հայաստանի ու հայ ժողովրդի, ՀՀ կառավարության ղեկավարն է, ՀՀ վարչապետը: Ու՝ ի՞նչ: Իսկ Եկեղեցու տեսանկյունից՝ ոչինչ: Նա հոգևոր առումով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ հոտի 1 (մեկ) շարքային անդամ է: Սա՝ լավագույն դեպքում, եթե ընդունենք, որ իսկապես ՀԱԵ զավակ է, ինչը շատերը կասկածի տակ են դնում: Ու՝ վե՛րջ:

Այնպես որ, Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի վերաբերյալ Փաշինյանի ասածները չեն կարող որևէ արժեք ունենալ Եկեղեցու համար: Մանավանդ, եթե նկատի ունենաք, թե ինչ կարգի չարություն, ներքին ատելություն ու ներքին թշնամանք տարածող անձնավորություն է «բանախոսը», որքան ավերներ, կորուստներ ու քանի­քանի՜ հազար լուսավոր հայ տղաների մահ է բերել իր ձախավեր գործունեությամբ, քանի­քանի՜ հազար մոր է որդեկորույս դարձրել, քանի ու քանի հազար հայի է տնազուրկ և հողազուրկ դարձրել:

Նման մե՞կը պետք է դատողություններ անի մեր հավատի, Եկեղեցու ներքին հարցերի կամ կառավարման վերաբերյալ: Ի՞նչ իրավունքով: Իրավական իրավունք չունի, բարոյական՝ երիցս չունի:

Թե բա՝ ինքը Կաթողիկոսին Կաթողիկոս չի համարում: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, որ Փաշինյանի սիրելի Գևորգ Սարոյանը այն պաշտոնին, որից ազատվել է, ժամանակին նշանակվել է նույն Կաթողիկոսի որոշմամբ: Փաշինյանը ուրիշ բաներ էլ է համարում: Փաշինյանն ու ՔՊ­ն, օրինակ՝ համարում են, որ Արարատ սարը պետք է հողին հավասարեցվի կամ առնվազն ջնջվի հայության պատմական հիշողությունից: Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստան կա՛մ չկա, կա՛մ, ընդհանրապես, դա Երևանի Հարավ­արևմտյան թաղամասն է: Նրանք համարում են, որ Արցախն ադրբեջանական է: Նրանք համարում են, որ Մաշտոցի պատկերը պիտի Այբբենարաններում չլինի, նրանք համարում են, որ թուրքերն իրենց եղբայրներն են, իսկ հայ հոգևորականները՝ թշնամի…

Փաշինյանը հայկական հնությունները հավաբուն է համարում նաև…

Էլի շատ բան են համարում: Բայց Հայաստանում ու Սփյուռքում միլիոնավոր մեր հայրենակիցներ էլ համարում են, որ Փաշինյանը վարչապետ չէ ու չպետք է վարչապետ լինի: Եվ՝ ի՞նչ, այդ մարդիկ չկատարեն կառավարության որոշումնե՞րը, ԱԺ ընդունած օրենքնե՞րը, չվճարե՞ն հարկերը, չմուծե՞ն կումունալները… Այդպես կլինի՞: Նույն այդ միլիոնավոր մարդիկ կարծում են, որ Փաշինյանը անպայման պետք է հեռանա: Բա ինչո՞ւ չի հեռանում: Եվ ինչո՞ւ է կարծում, որ մի Նիկոլ Փաշինյանի ու մի քանի քպականների և տիրադավների «համարելով» մեր Վեհափառը պետք է հեռանա: Չկա ու չի կարող լինել նման բան:

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am