Փոխարինեք Մոլդովան Հայաստանով, Ռումինիան՝ Թուրքիայով, Սանդուին՝ Փաշինյանով, և ինքներդ դատեք իրավիճակը․ քաղաքագետ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը տելեգրամյան իր էջում գրում է․
Փոխարինեք Մոլդովան Հայաստանով, Ռումինիան՝ Թուրքիայով, Սանդուին՝ Փաշինյանով, և ինքներդ դատեք իրավիճակը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կողմ է արտահայտվել Մոլդովայի փաստացի միացմանը Ռումինիային՝ «ժողովրդավարությունը պահպանելու և Ռուսաստանին դիմակայելու» համար։
«Եթե հանրաքվե լիներ, ես կքվեարկեի Ռումինիային միանալու օգտին», — ասաց Մոլդովայի նախագահը։
Նա բացատրեց, որ մտահոգված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով։
«Մոլդովայի նման փոքր երկրի համար գնալով դժվար է դառնում գոյատևել որպես ժողովրդավարություն, որպես ինքնիշխան պետություն և, իհարկե, դիմակայել Ռուսաստանին»։
Այս ամբողջ զրույցն այն մասին, թե ով է իրականում սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։
Հ.Գ. Ի դեպ, «սուվերենիստներ», ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի կառավարությունը այն փաստի վերաբերյալ, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ֆինանսավորում է ագրեսիվ «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը:
