Փաշինյանը թիմակիցների կամ կողմնակիցների մեծ քանակ չունի, ուստի ավելացնում է հանցակիցների թիվը. Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ»
«Նիկոլ Փաշինյանը հանրային լայն աջակցություն չունի, ինչպես ասում են՝ էլ առաջվա նախշունը չի: Նիկոլ Փաշինյանը նաև թիմակիցների մեծ քանակ չունի, ոչ թիմակիցների, ոչ կողմնակիցների առումով նա քանակական ավելացում ապահովելու հնարավորություն չունի և շատ լավ գիտի այդ մասին»,- նշել է Թևանյանը:
Ըստ վերջինիս՝ դա է պատճառը, որ նա ավելացնում է ոչ թե թիմակիցների կամ կողմնակիցների, այլ հանցակիցների քանակը՝ թերևս առաջնորդվելով այն սկզբունքով, որ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը:
