Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Գաբրիել Գյոզալյանին ՀՀ Արագածոտնի մարզպետ նշանակելու որոշումը: Նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Գաբրիել Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գաբրիել Գյոզալյանին շնորհավորեց նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
