Վիեննա–Երևան չվերթի ինքնաթիռը Թբիլիսիում է վայրէջք կատարել․ ուղևորներն իրենց միջոցներով են Երևան հասել

Այսօր առավոտյան Վիեննայից Երևան ժամանող ինքնաթիռը, ինչպես ուղևորներին հայտնել է ինքնաթիռի անձնակազմը՝ եղանակային պայմանների պատճառով Թբիլիսիում է վայրէջք կատարել, ուղևորներին հրաժարվել են այլ չվերթով կամ մեկ այլ տրանսպորտային միջոցով Երևան հասցնել, հորդորել են՝ սեփական միջոցներով հասնել Երևան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը 5-ին ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն Թբիլիսիում է վայրէջք կատարել։

Ուղևորի խոսքով սակայն, նույն ժամին այլ քաղաքներից Երևան ժամանող ինքնաթիռները առանց որևէ խնդիր վայրէջք են կատարել Երևանում։

«Ավստրիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի անձնակազմը նախ մի քանի ժամ առանց որևէ բացատրության փակ է պահել ինքնաթիռի դուռը, ապա երեք ժամ անց հայտնել, որ ուղևորները կա՛մ պետք է իրենց միջոցներով Երևան հասնեն, կա՛մ նույն ինքնաթիռով Վիեննա վերադառնան։

«Անորոշ վիճակ էր, ինքնաթիռում ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն կանչեցին։ Օդաչուն ասաց՝ կամ բոլորը պետք է իջնեն ինքնաթիռից, կամ էլ բոլորով միասին հետ վերադառնանք Վիեննա։ Չի կարող մի մասը Թբիլիսիում իջնել, մի մասը Վիեննա վերադառնալ։ Օդաչուն ասաց՝ իմ աշխատանքային ժամն ավարտվել է, Երևան չեմ գնա»,–պատմեց ուղևորներից մեկը՝ նշելով, որ Թբիլիսիի օդանավակայանում ուղևորներին որևէ մեկը չի դիմավորել, ջուր, սնունդ կամ հյուրանոց չի առաջարկել, ավիաընկերութան որևէ ներկայացուցիչ էլ իրենց հետ կապ չի հաստատել։

Չվերթի ուղևորները ստիպված են եղել սեփական միջոցներով տաքսիներով Երևան գալ։

NEWS.am

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am