Եկեղեցուց մի փոքր լույս, և Փաշինյանը կուրացավ․․․

Օրակարգ է ձևավորել Փաշինյանը․ իրեն հայհոյելու, վիրավորելու օրակարգ։ Ինքը դրանից չի նեղվում, որովհետև  ցեխի  մեջ մխրճված լինելու անելանելիությունից դուրս գալու ելք չգտնելով՝ ներքև է քաշում բոլոր նրանց, ովքեր իր շուրջն են։ Սա պատահական երևույթ չէ։ Հոգեբանության մեջ դա կոչվում է ինքնաորակազրկման պաշտպանական մեխանիզմ․ երբ մարդը չի տեսնում այլ ելք, նախընտրում է սրել իր շուրջն առաջացած բացասական դաշտը, որպեսզի սեփական ձախողումը «լուծվի» ընդհանուր աղմուկի, քաոսի, անթույլատրելի խոսքի ֆոնի մեջ։ Եթե ուշադրություն դարձրել եք, Փաշինյանը ցեխի մեջ է քաշում իր մերձ շրջապատը, իսկ մերձ շրջապատը՝ այլ ելք չունենալով,  ցեխի մեջ է քաշում իր շրջապատը։  Փաշինյանը օրակարգի մեջ է, բայց ցեխով շաղախված օրակարգում։

Երբ օրակարգից դուրս մղվելու խնդիր է առաջանում, դիմում է է կնոջը՝ այնպիսի մի բան ասա, արա, որ կրկին մտնենք օրակարգ։ Մի երկու օր առաջ էլ այդպիսի խնդիր առաջացավ։ Քահանաները, հոգևոր հայրերը, քաղաքացիները իրենց հավատարմությունն էին հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Կաթողիկոսին։ Երբ քահանաները հրապարակավ հավատարմություն հայտնեցին Կաթողիկոսին՝ դա  արարողակարգային հայտարարություն չէր։ Սա իշխանության համար սիմվոլիկ  տարածքի կորուստ էր։ Քահանաները մաքրություն, ավանդույթ և լոյալություն կրող ինստիտուտ են։ Նրանց այդ հայտարարությունը պայթեցրեց հսկայական տեղեկատվական վակուում, որտեղ իշխանությունն ամիսներով փորձել էր մոնոպոլացնել թեման։ Եվ հենց այդ պահին էր, որ զգացվեց իշխանության  վերջին րոպեի խուճապը։ Աննա Հակոբյանի գրառումը հայտնվեց․ «Աննա, հասի՛ր…»։

Սա այլևս ոչ թե ենթադրություն է, այլ իրական քաղաքական-հոգեբանական ռեակցիա։ Իշխանության համար տեղեկատվական դաշտը վտանգավոր կերպով լցվել էր լույսով, հավատարմությամբ, ազգի հոգևոր ինքնությամբ։ Եվ իշխանությունը չգիտեր՝ ինչ անել այդ լույսի հետ։ Աննան հասավ՝  «Զրկվում եմ չքնաղ Պատարագը վայելելու հաճույքից»։ Փաշինյանն ափերից դուրս էր եկել, երբ օրակարգ էր մտել մաքուրը, լուսավորը։ Քահանաները իրեն հավատարմությունն ու սերն էին արտահայտում, իրենց նվիրվածությունն  ու տարածվում էր լուսավորը, մաքուրը, անաղարտը։ Այդ ֆոնի վրա Փաշինյանի  շուրջը հավաքվածների գորշությունը աչք էր ծակում․․․ Իշխանության համար ցավոտ հենց այս կետին եմ կանգնելու։ Խավարը սարսափում է լույսից։ Այո, վատը, դավաճանությունը մի փոքրիկ խմբակի միջոցով տարածելով, նա չէր սպասել նման հակահարվածի՝  որ լույսը կմտնի ու կկուրացնի իրենց։ Հազիվ թարթելով աչքերը, գոռացել է՝ Աննա, հասի՜ր․․․ Փոխիր մարդկանց խոսակցության թեման, փակիր բոլոր ճեղքերը, որտեղից լույս է մտնում․․․ Սա քաղաքական հրահանգ չէ։ Սա վախի արձագանք է։

Սա օրակարգի բռնապետություն է, երբ խոսքը դառնում է մարդու վերջին զենքը։ Մարդը, ով կորցրել է վերահսկողությունը իրականության նկատմամբ, փորձում է վերահսկել առնվազն խոսքի տարածքը։ Հիմա դուք հասկանու՞մ եք, որ Փաշինյանի համար ի՜նչն է կործանարար։ Երբ իր հայհոյանքի, ատելության, մաղձի  հրանոթներին դեմ են տալիս լույսը, հավատարմությունը, սերը․․․ ։ Երբ ատելությունը, անհավատարմությունը փոխարինվում է սիրով, նվիրվածությամբ, հավատարմությամբ։ Երբ կեղծ պատարագի հնչյունները լռում է հոգեթով պատարագի երաժշտությամբ։ Լույսը ոչ թե հարվածում , այլ՝ բացահայտում է։ Եվ հենց այդ լույսի տակ էլ երևաց իշխանության ողջ սնանկությունը։ 

Եկեղեցուց մի փոքր լույս, և Փաշինյանը կուրացավ․․․ Հետևանքների շղթան է դա բացահայտում՝ Աննա, հասի՜ր․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am