Կլուծվի փախստականներին ժամանակավոր բնակարանով ապահովելու հարցը
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյան կառավարության նիստում ներկայացրեց և հաստատվեց Հ փախստական ճանաչված եւ հանրապետությունում ապաստան ստացած անձանց բնակարաններով ապահովելու կարգը: Հայաստանում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց տեղաբաշխման կարգը հաստատվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցների հաշվին կառուցված շենքերում եւ կառավարվում է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության կողմից: «Դա հնարավորություն կտա լուծել փախստականներին ժամանակավոր բնակարանով ապահովելու հարցը»,-ասաց Լոքյանը:
