«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Չելսիի» ռեկորդը
Daily Mail- ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին», Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Նյուքասլին», 11-րդ անընդմեջ արտագնա հաղթանակն է տարել Անգլիայի առաջնությունում եւ կրկնել Լոնդոնի «Չելսիի» ռեկորդը: Հիշեցնենք,որ լոնդոնյան ակումբն այդ ռեկորդը գրանցել էր 2008 թվականին: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայում տարավ 18-րդ անընդմեջ հաղթանակը՝ գերազանցելով սեփական ռեկորդը: 20 տուրերում «Մանչեսթեր Սիթին» տարել է 19 հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի՝ 15 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»:
