Արծվիկ Մինասյանը վարչապետից կրկին նկատողություն ստացավ
«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մեկ տարվա փոխարեն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում.նման հանձնարարություն կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նախարարը գործադիրին ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը և նշեց.Սահմանված կարգով կառավարություն պետք է ներկայացվի բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը: Որքա՞ն ժամանակում է ծրագիրը ներկայացվելու,հետաքրքրվեց վարչապետը: Նախարարը պատասխանեց, որ այն պետք է ներկայացվի 2018 թվականի ընթացքում:
