Երուսաղեմը Պաղեստինի «հավերժ մայրաքաղաք».Իրան
Anadolu- ի փոխանցմամբ, Իրանի մեջլիսի պատգամավորներն 207 կողմ ձայներով ընդունել են օրինագիծ, որն առաջարկում է Երուսաղեմը Պաղեստինի «հավերժ մայրաքաղաք» ճանաչել: «Երուսաղեմի հարցով նախաձեռնությունների հաստատումը շատ կարեւոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռնարկած քայլերի հետ կապված, ով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշմամբ հարված է հասցրել պաղեստինցի ժողովրդին եւ բոլոր մուսուլմաններին»,- ասել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին:
