600 մարդու անուն՝Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցանկում
«Ընթացիկ տարում առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց «սեւ ցուցակը» թարմացվել է:Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցանկում 600 մարդու անուն է: Այս տարի այդ ցուցակից իրենց անունները հեռացնելու խնդրանքով դիմել է մոտ տասը մարդ: Նրանցից որոշների անունները հանվել են այդ ցուցակից, մյուսների դիմումները դեռ քննվում են»,- Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Թուրքիայի քաղաքացիների`4 մտավորականների դեմ Արցախ այցելելուց հետո Ադրբեջանում սկված քրեական հետապնդման հարցի մասին նա ասել է,որ Ադրբեջանի իրավապահները թուրքական կողմի հետ շարունակում են մշակել հարցը:
