Արարատի վրա գտել են Նոյյան տապանի մնացորդներ.ամերիկյան Geoscience ինստիտուտ
Daily Mail-ի փոխանցմամբ, ամերիկյան Geoscience ինստիտուտի գիտնականները ապացույցներ են գտել աստվածաշնչյան Նոյյան տապանի մասին: « 2010-ին ստացված ռադիոածխածնային ուսումնասիրությունների արդյունքներով հաստատվել է` Արարատ լեռան վրա հայտնաբերված մնացորդները այդ տապանի մասերն են, որի երկարությունը նվազագույնը 150 մ է կազմել»,- գրում է բրիտանական պարբերականը: Այժմ հետազոտողները կոչ են անում ներդրողներին միջոցներ հատկացնել Արարատ լեռան առավել դետալային ուսումնասիրության համար:
