Քիմիական զենքի կիրառումը չի հաստատվում
Սպիտակ տան վարչակազմն առայժմ չի կարող հաստատել Սիրիայում զինադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի համապատասխան արտահայտությունները: «Մենք տեսել ենք այդ տեղեկությունները, բայց դեռ չենք կարող հաստատել դրանք»,- ասել է Թոները: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը միշտ «վճռականորեն դատապարտել է քիմիական զենքի կիրառումը»: «Քիմիական զենքի արգելման կազմակերպության փաստերի պարզման առաքելությունը կհետաքննի ուշադրության արժանի բոլոր տեղեկությունները Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ»,- ասել է Թոները: Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ այդպիսի դեպքեր եղել են, հետագայում հետաքննությամբ կզբաղվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի ստեղծած փորձագետների համատեղ աշխատանքային խումբը՝ համապատասխան Անվտանգության խորհրդի բանաձևի:
