Վաթսունամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրի այցի ժամանակ. armtimes.com
Այսօր Ծառուկյան խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ արտակարգ դեպք: Ներկաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ և ուշաթափվեց: Շտապօգնության աշխատակիցներն առաջին բժշկական օգնություն ցույց տվեցին: Մոտ վաթսուն տարեկան կնոջ ինքնազգացողության վատացման պատճառը դեռ պարզ չէ:
Հանդիպմանը ներկա են մեծ թվով գյումրեցիներ: Գրում է armtimes.com-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրը, Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Գյումրի՝ քաղաքացիների հետ հանդիպելու, որի ժամանակ ներկա տղամարդկանցից մեկը մահացել էր:

