«Ռեկորդ ենք խփել». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի վերջում, օրակարգը սպառելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այսօր սովորականից ավելի երկար տևեց նիստը, որի ընթացքով քննարկվել է 71 հարց, որից 34-ը` չզեկուցվող: «Այսօր ռեկորդ ենք խփել: Սա նշանակում է, որ կամ իրականում հոգնել ենք, կամ ընդհանրապես չենք հոգնել»,- ասաց վարչապետը: Այնուհետև ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին՝ զգուշացնելով, որ հաջորդ տարի ռեժիմն ավելի խիստ է լինելու:
