Կառավարությունը հավանություն տվեց
Կառավարության այսօր հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիային: Այն ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես ասաց կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այն: Նա ասաց, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել ու մի շարք դրույթներ Հայաստանում չեն տարածվելու, ինչը պայմանավորված է մեր իրավական համակարգի առանձնահատկություններով:
