Ծեծկռտուք Արմավիրի մարզի «Օջախ» ռեստորանում. գյուղապետը ստացել է մարմնական վնասվածքներ
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ Գրիգորյանի և 44-ամյա Տիգրան Բաղդասարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Շ. Գրիգորյանը սուր եզր ունեցող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Տ. Բաղդասարյանին: Վերջինս հրաժարվել է Ոստիկանություն հաղորդում տալուց: Հետաքննիչի կողմից էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Գրիգորյանը աշխատում է «Հայաստանի Հողեր» ՍՊԸ-ում՝ որպես մեխանիզատոր, իսկ Տ. Բաղդասարյանը՝ Մյասնիկյան համայնքի ղեկավարն է:
