«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը: ԱԺ խորհրդի նիստերը փակ են, դրանց կարող են մասնակցել միայն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի ներկայացուցիչները:
ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Արա Սաղաթելյանը ցանկանում է էապես վերակազմավորել ԱԺ աշխատակազմի աշխատանքը: Նախապես որոշված է եղել, որ պետք է լուծարվեն ԱԺ բոլոր վարչություններն ու բաժինները, ԱԺ աշխատակազմը պետք է ատեստացիա անցնի, և միայն ատեստացիա անցած աշխատակիցներից ձևավորվի անհամեմատ ավելի փոքր թվաքանակով պրոֆեսիոնալների թիմ, որը կկարողանա որակով և արդյունավետ իրականացնել իր առջև դրված խնդիրները:
Բայց ԱԺ խորհուրդը այս հարցը հետաձգել է մինչև հաջորդ տարեվերջ՝ պայմանով, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները պետք է համակարգեն վարչությունների աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը