Պուտինի «վատ տղաներն» ու ռուս-ամերիկյան հարաբերությունները

Մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ Սպիտակ տունը պետք է Կոնգրեսին ներկայացնի «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակիցները համարվող բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուստների ցուցակը: Դա պահանջվում է այս տարվա օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» մասին օրենքով: Ինչո՞ւ է անհրաժեշտ նման ցանկը և ի՞նչ իրական հետևանքներ այն կունենա՝ այդ հարցերը «Կոմերսանտ» մոսկովյան պարբերականին տված հարցազրույցում պարզաբանել է Atlantic Council վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի փորձագետ, պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդը, ով 2005-2009 թվականներին զբաղեցնում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Ֆրիդի փոխանցմամբ, «կրեմլյան զեկույցում» հիշատակվելը չի նշանակում մեխանիկորեն հայտնվել հնարավոր պատժամիջոցների ցանկում: «Կարծում եմ, այդ մարդիկ անմիջապես չեն բախվի ինչ-որ ֆինանսական դժվարությունների, բայց ցուցակում հայտնվելու բուն փաստը կմեծացնի ապագայում պատժամիջոցների ենթարկվելու վտանգը, Թրամփի ստորագրած օրենքում չի ասվում, որ զեկույցը կդրվի նոր սանկցիոն ցուցակ կազմելու հիմքում, սակայն չեմ ուզում թաքցնել, որ Կոնգրեսում շատերը ցանկանում են հենց այդ նպատակով օգտագործել ցուցակը», - նշել է Ֆրիդը և ավելացրել. - «Արդյունքում այդպես էլ կարող է ստացվել, դա շատ հավանական է, և այդ կապակցությամբ ես հասկանում եմ, թե ինչու են հիմա Մոսկվայում շատերը նյարդայնացած»: Սպիտակ տունը շատ ակտիվ է աշխատում զեկույցի վրա, իրենց մասնակցությունն ունեն ֆինանսների նախարարությունը, Պետական դեպարտամենտը և մի շարք այլ գերատեսչություններ: «Կրեմլյան զեկույցը» յուրօրինակ պատասխան է այն ամենին, ինչ տեղի է ունեցել 2016 թվականին՝ խոսքը, նախևառաջ ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության մասին է, բայց զեկույցը կարտացոլի Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը նաև Եվրոպայում ռուսների նմանօրինակ գործողությունների և Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության առնչությամբ: Թե որքանով են Վաշինգտոնում կարևորում այդ զեկույցը, վկայում է մի տպավորիչ հանգամանք՝ Կոնգրեսի երկու պալատներում թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատականների գերիշխող մեծամասնությունը հավանություն է տվել «ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու պատժամիջոցների ցանկի» մասին օրենքին: Ֆրիդը «Կոմերսանտ»-ին ասել է, որ Վաշինգտոնում որևէ մեկին չի գոհացնում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը: «Ես շատ կցանկանայի, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լինեին այլ վիճակում, բայց Ռուսաստանը երկու պատերազմ է վարել հարևանների հետ, միջամտել է մեր ընտրություններին և այլ երկրների գործերին, Ռուսաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այդ գործողությունները չեն կարող անհետևանք մնալ», - ընդգծել է Դենիել Ֆրիդը: Այսպես, Վաշինգտոնը կստեղծի Ռուսաստանի «վատ տղաների» ցուցակ: Հիշեցնենք, օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում քրեական աշխարհի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպության նկատմամբ: Ըստ ֆինանսական գերատեսչության՝ ցուցակում նշված են «օրենքով գող» նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Նրանք բոլորը բիզնեսով սերտորեն կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամոտ շրջապատի հետ: Ցուցակում ընդգրկվել են Յուրի Պիչուգինը (Պիչուգա), Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), Ալիմջան Թոխթախունովը (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Քրիստոֆորովը (Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևը (Կոլյա-Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի), Վլադիսլավ Լեոնտևը (Վադիկ Բելի), Հաֆուր Ռահիմովը (Հաֆուր Չորնի): Պատժամիջոցները տարածվում են նաև Ռոբսոնին պատկանող կամ նրա վերահսկողության տակ գտնվող «Վեսնա» հյուրանոցի վրա՝ Սոչիում, «Նոր Վեկ Մեդիա» ՍՊԸ-ի վրա՝ Մոսկվայում: Ռուս-ամերիկյան հարաբերություններում, այսպիսով, հարաբերությունները պարզելու թեմաների պակաս չի զգացվում: Աղմուկ բարձրացրած ռուսաստանցի «վատ տղաների» ցուցակը, կդառնա հարաբերություններում լարվածության, հնարավոր «բանակցությունների» առարկա: Սա է ամերիկյան ոճը՝ ունենալ ճնշման ու ազդեցության լծակներ երկրորդ երկրների հետ հարաբերություններում մյուս կողմից առավելագույնը ստանալու հարցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am