Որքան գումար է պետք Հայաստանում լավ ապրելու համար

«168 ժամ» թերթը գրում է. «Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում՝ գոյատևելու, լավ ապրելու և շատ լավ ապրելու համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատության ցուցանիշից բացի, հրապարակում է նաև աղքատության սուբյեկտիվ գնահատականը։ Դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում այս տվյալները առկա էին, սակայն մեծ ուշադրության չարժանացան, չնայած որ բավականին հետաքրքիր են։ Այսպես, ԱՎԾ հարցումների համաձայն, 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝ գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար շատ լավ ապրելու համար՝ ամսական 655 060 դրամ կամ 1 363 դոլար։ Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության վերին գիծը 2016 թվականին եղել է 40 867 դրամ. աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը այդքանից ցածր է։ Մինչդեռ ըստ սուբյեկտիվ գնահատականի՝ աղքատ կարելի է համարել այն մարդկանց, ում ամսական եկամուտը (ենթադրաբար՝ գրեթե նույն չափով, որքան սպառումը) ամսական 120 հազար դրամից ցածր է։ Ստացվում է, որ եթե առաջնորդվենք ոչ թե պաշտոնական, հաստատված մեթոդաբանությամբ, այլ աղքատության մասին բնակչության սուբյեկտիվ պատկերացումներով, ապա կստացվի, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 29.4%-ը։ Սա դեռ ամենը չէ։ Մենք համեմատել ենք ԱՎԾ-ի կողմից հրապարակված այս տվյալները և 2015 թվականի նույն հարցման արդյունքները։ Ինչպես տեսնում եք, ըստ մեր համաքաղաքացիների՝ ապրուստը զգալիորեն թանկացել է։ Թանկացման մի մասը պայմանավորված է փոխարժեքով։ Բանն այն է, որ 2015 թվականին վերաբերող զեկույցում 1 դոլարի փոխարժեքը վերցված է 415 դրամ, իսկ 2016 թվականի զեկույցում՝ 480 դրամ։ Ըստ այդմ, շատ լավ ապրելու գինը դոլարային արտահայտությամբ չի փոխվել, իսկ դրամային արտահայտությամբ 15%-անոց աճը պայմանավորված է միայն փոխարժեքով։ Սակայն գոյատևելու և լավ ապրելու համար անհրաժեշտ գումարն շատ ավելի մեծ չափով է աճել, քան փոխարժեքի գործոնը։ Այսինքն՝ ապրուստը թանկացել է նաև դոլարով արտահայտված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am