Հակոբյանական «ավելիների» շարքում բացակայում է հենց ազնվությունը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական կինը 2026-ին ավելի լավը դառնալու համար առաջարկում է «զարգացնել երկու հմտություն. չքննարկել ուրիշներին և աշխատել սեփական անձի մշակման վրա»: Քննարկենք այդ երևույթներն առանձին-առանձին: Կարծում եմ, որ ուրիշներին քննարկելու լավագույն փորձը զարգացվել է հենց տիկնոջ ընտանեկան օրաթերթում: Դա որպես նախկինում շուրջ մեկուկես տասնամյակ, շաբաթը 5 օր այն ընթերցող անձնավորություն եմ ասում: Դրա հիմքն էլ, նախ, իմ ընդդիմադիր լինելն էր ու երկրորդ՝ օրաթերթի արմատական լինելը: Ինչն, ի դեպ, այն երևույթն է, երբ ասվում է, որ նմանը նմանին է գտնում: Սակայն ես աստիճանաբար դադարեցրի այն հոդվածների ընթերցանությունը, որտեղ քննարկվում էին այլ անձինք: Կամ որտեղ նրանց վերագրվում էին կեղծ բնութագրեր ու գոյություն չունեցող հանգամանքներ: Այնպես որ, եթե Աննան որոշել է դադարեցնել ուրիշներին քննարկելը, ապա դրանից կշահի առաջին հերթին ինքն ու իր քաղաքացիական ամուսինը: Չնայած «սիվիկներից» կեղծ նյութեր արտատպելն, օրինակ, չի վկայում նման մտադրության առկայության մասին:
Անցնենք երկրորդ երևույթին՝ «սեփական անձի մշակման վրա աշխատելուն»: Նախ ասեմ, որ հայերենում առկա չէ «անձը մշակելու» մտածողություն: Եվ եթե դա բառացի թարգմանություն է որևէ օտար լեզվից, ապա անհաջող թարգմանություն է: Հայերենի մտածողության տեսակետից կարելի է մշակել, ասենք, խոզի կաշին, բայց ոչ սեփական անձը: Որովհետև այն կարելի է զարգացնել կամ, ասենք, կոփել: Այնուամենայնիվ, թեկուզ ոչ հայերեն մտածողությամբ «սեփական անձի մշակման վրա աշխատելն» ինքնին վատ բան չէ: Եթե, իհարկե, հիմքը դրական է, և մշակման արդյունքում էլ այն ավելի դրական է դառնում: Ոովհետև եթե հիմքը բացասական է, ապա այն մշակելը բացասականությունը դարձնում է այլոց տեսակետից ուղղակի անտանելի: Թե ինչպիսին է Հակոբյան Աննայի դեպքում հիմք ասածը՝ վերջինս կարող է իմանալ՝ եթե ծպտված, առանց թիկնապահի դուրս գա փողոց ու որպես լրագրող հարցնի պատահած մարդկանց: Դա, ինքն, իհարկե, չի անի ու ես էլ չեմ համառի այդ հարցում, քանի որ վերջում այդ հարցումը կարող է վատ վերջաբան ունենալ: Բնականաբար, ոչ իր, այլ հարցվողների համար:
Կրկին անցնենք առաջ: Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարությանը, որն ունի, ասել է իմաստուն մարդկանցից մեկը. կոնկրետ Ժոզեֆ դը Մեստրը, սակայն այդ անունը հայ ընթերցողին ոչինչ չի ասում: Փաշինյան Նիկոլի կառավարման յոթուկես-ութ տարում մենք մեր մաշկի վրա զգացինք, թե որքքան վատն է մեր կառավարությունը: Ինչը, դժբախտաբար, նշանակում է, որ լավը չէ նաև ժողովուրդը: Որովհետև եթե այդպես չլիներ, ապա, նախ, իրադարձությունների զարգացումը չէր հանգեցնի երբեմնի «դուխով» Նիկոլի վարչապետ կարգվելուն: Եվ երկրորդ՝ 100 տարի առաջ մեր մեծերը՝ Թումանյանը, Նժդեհը, Իսահակյանը և ուրիշները («Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին». Ա.Պեպանյան, Հ. Թովմասյան), չէին բողոքի իրենց ժամանակվա հասարակությունից: 
Ու, ըստ այդմ, «մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու» մասին խոսքի առումով պետք է հասկանալ դրա ճիշտ հակառակը: Այսինքն, եթե կառավարությունը լավը չէ, ապա դա գալիս է նրանից, որ լավը չեն առաջին հերթին Նիկոլն ու Աննան: Եվ նրանց լավագույն տարբերակն էլ չի կարող լինել ավելի լավը: Այդպիսին է հասարակագիտական կանոնը, այդպիսին է խոսքի տրամաբանությունը: Ու ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող (և այլն, և այլն) դառնալու երազանքն արժանի է ավազին գրվելուն՝ եթե նույնիսկ այն բարձրաձայնողը լիներ ազնիվ՝ գոնե ինքն իր հետ: Ի դեպ, «ավելիների» շարքում բացակայում է հենց ազնվությունը: Ինչը պատահական լինել չէր կարող, քանի որ նման տեքստը գրվում է ոչ թե մեկ շնչով, այլ անընդհատ մտմտալով: Ու այդ պարագայում ազնվության բացակայությունն ամենից լավ է բնութագրում դրա հեղինակին: Եւ նրա շարադրածի իրական արժեքը: 
Ինչ մնում է մեկ ամսում մեկ գիրք կարդալուն, ապա դրա դեմ լինել չեմ կարող: Գուցե ինչ-որ պահի՝ երբ ինքն ու իր քաղաքացիական ամուսինը այլևս չլինեն երկրի տերեր, կարող է հրաշք պատահել, ու իրենք բռնեն գործած մեղքերը քավելու ճանապարհը: Որովհետև, իրավամբ, անքննելի են Աստծո գործերը… Բայց այն, ինչ կատարվում է այսօր ամենից ավելի կեղտոտըված հոգևորականներով եկեղեցին իբրև թե բարենորոգելու առումով, քիչ հույսեր է թողնում, որ կարող է տեղի ունենալ նման վերջաբան:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 918 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am